ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Մեղադրողը Լապշինի համար 6,5 տարվա ազատազրկում է պահանջում

    Մեղադրողը Լապշինի համար 6,5 տարվա ազատազրկում է պահանջում

    15.07.2017| 01:08
    Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեղադրող կողմը դատարանից պահանջել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտել բլոգերին, պատիժը կրելուց հետո արտաքսել երկրից:
  • ԱՄՆ-ը ռուս դիվանագետներին վիզաներ չի տրամադրում

    ԱՄՆ-ը ռուս դիվանագետներին վիզաներ չի տրամադրում

    15.07.2017| 01:07
    Վաշինգտոնը վիզաներ չի տրամադրում դիվանագետներին, որոնց Ռուսաստանը ցանկանում է գործուղել ԱՄՆ՝ 2016 -ի դեկտեմբերին հետ ուղարկված դիվանագետներին փոխարինելու նպատակով՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
  • ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է

    ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է

    15.07.2017| 01:05
    ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է՝ ջրազրկում ախտորոշմամբ: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: 92-ամյա Քարթերը և կինը՝ Ռոզալինը Habitat for Humanity բարեգործական ծրագրի մասնակիցներ են: Նախագծի գլխավոր նպատակը կարիքավորների համար տներ կառուցելն է: Կանադայի 150-ամյակի կապակցությամբ ծրագրով երկրում 150 տուն է կառուցվում:
  • Կրակոցներ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա

    Կրակոցներ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա

    15.07.2017| 01:04
    Երուսաղեմում երեք անհայտ անձինք կրակ են բացել Տաճարի լեռան վրա գտնվող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, երկուսը քիչ անց մահացել են: Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանները չեզոքացրել են հարձակվողներին: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները իսրայելցի արաբներ են: Նրանք զինված են եղել ինքնաշեն ատրճանակներով և դանակներով: Դեպի Տաճարի լեռ մուտքը փակված է, չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը Ալ Աքսա մզկիթում:
  • Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը

    Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը

    15.07.2017| 01:03
    Փարիզում Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնական զորահանդեսին մասնակցել են ավելի քան 3,5 հազար զինծառայողներ: Այս տարի նշվում է նաև Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ մասնակցության 100-ամյակը: Ելիսեյան դաշտերով քայլերթով անցել են նաև ամերիկացի հետևակայիններ ու նավաստիներ: ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն էլ մասնակցել են օդային զորահանդեսին:
  • Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստան

    Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստան

    15.07.2017| 01:02
    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ՌԴ: Արա Բաբլոյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի,Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ:
  • Թրամփի վարչակազմը չի բացառում ՌԴ դիվանագիտական սեփականության կալանքի չեղարկումը

    Թրամփի վարչակազմը չի բացառում ՌԴ դիվանագիտական սեփականության կալանքի չեղարկումը

    15.07.2017| 00:58
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վրա ավելի վաղ սահմանված կալանքը, եթե պաշտոնական Մոսկվան կատարի Սիրիայում հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորությունները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Սեբաստիան Գորկան CNN-ի հետ զրույցում:
  • Սերժ Սարգսյան. «Մեր բանակը ունի բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր խնդիրները»

    Սերժ Սարգսյան. «Մեր բանակը ունի բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր խնդիրները»

    15.07.2017| 00:57
    «Կասկած չկա, որ մեր բանակը օր օրի ուժեղանում է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցելով «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
  • ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի նախագահին

    ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի նախագահին

    15.07.2017| 00:55
    Հայաստանի նախագահը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար:
  • Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատունն

    Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատունն

    15.07.2017| 00:54
    Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: